haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

ՉՈՒՆԵՆՔ, ՉԳԻԴԵՆՔ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ - Ի ՓՈԽԱՐԵՆ՝ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆ | Մամուլի խոսնակ
ՉՈՒՆԵՆՔ, ՉԳԻԴԵՆՔ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ - Ի ՓՈԽԱՐԵՆ՝ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆ

     Մրցավազքից հետ մնացած մարդը պարտության արդարացման համար կարա հորինի լիքը ՝՝պատճառներ՝՝. ոտս էր ցավում, քիչ էի հանգստացել, շատ էի խմել, քիչ էի քնել, սուդյա պիդառաս և այլն: Փոխարենը երբե՛ք չի խոստովանի, որ հաղթեց ուժեղը ու առավել լավ պատրաստվածը: 

     Նույնը վերաբերումա էն ազգերին, որոնք հետ են մնացել համաշխարհային մրցավազքից: Նման ազգերից մեկը հանդիսանումա հայ ազգը, ով բավականին հստակ գիտակցումա իրա հետ մնալը, բայց բարդույթներից հելնելով չի խոստովանում էդ փաստը: Գիտակցումա, որ հետա աշխարհի շատ ժողովուրդներից տարբեր ոլորտներում ու էդ իրա հետամնացությունը հաղթահարողի բարդութավորված հոգեբանությամբ մենակ իրան խայտառակա արել՝ Արմենիկում կոչվածից մինչև Քարահունջ կոչված աստղադիտարան: Առաջինի ժամանակ հայտարարեցին, թե ՍՊԻԴԻ դեղն են քթել, երկրորդի ժամանակ հայտարարեցին, թե հնագույն աստղադիտարանա: Թե ինչքա՞նա հնագույն՝ հստակություն չկա, թե քարի վրի ո՛ր ծակը ԿՈՆԿՐԵՏ ո՞ր աստղին կամ բոլիդինա նայում՝ նորից չկա: Այնինչ դեղորայքաբանությունն էլ, աստղագիտությունն էլ բավականին մոտ են ճշգրիտ գիտություն համարվելուն: Դեղը խմեցիր՝ արդյունք պտի ցույց տա, մանավանդ որ հայտարարում ես, թե ԲՈՒԺՄԱՆ դեղն ես քթել: Աստղը, տիեզերքում ֆռֆռումա իրա հստակ ուղեծրով ու եթե չի տրաքել, պետքա նույն ուղեծրով ֆռռա իրա համար, ոնց որ ֆռռում են արեգակնային համակարգության մեջ Արևը ու մնացած մոլորակները:

     Բարդույթներից դուրս գալու լավագույն ուղին սովորելնա, համեստությունը ու չկեղծելը:

          Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

          Շվեդիա, Էնշոփինգ

          13.09.2017

Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: ----- (20.09.2017) | Автор: ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ W
Просмотров: 2385 | Рейтинг: 10.0/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։