haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Նոյեմբեր » 23 » Կոբրայի բարությունը
23:37
Կոբրայի բարությունը
Հնդկաստանի քաղաքներից մեկում երկու շնիկներ ընկնում են հորը, որը, բարեբախտաբար, դատարկ է լինում: Շնիկների մայրը մոտենում է հորին ու սկսում է բարձր հաչել, որպեսզի տիրոջ ուշադրությունը գրավի: Երբ վերջինս մոտեցավ հորին, այնտեղ տեսավ թագավորական կոբրայի: Տղամարդը վախեցավ մտածելով, որ օձը կարող է վնասել շան ձագերին, սակայն, ի զարման նրա, կոբրան ագրեսիա չէր ցուցաբերում:   Ավելին կոբրան հսկում էր, որպեսզի շան ձագերը չանցնեն հորի մյուս մասը, որտեղ նրանք կարող էին խորտակվել, ջուր լցվելու դեպքում: Տղամարդը ինքնուրույն չկարողացավ շներին դուրս բերել այնտեղից, քանի որ հորը շատ խորն էր: Երկու օր պահանջվեց մինչև փրկարանրեը եկան օգնության: Ամբողջ ժամանակ կոբրան հսկում էր շնիկներին, որպեսզի նրանց հետ ոչինչ չպատահի: Երբ անտառային պաշտպանության ծառայության աշխատակիցները տեղ հասան, կոբրան մի կողմ սողաց, իսկ փրկարարները օձին և շնիկներին դուրս բերեցին այնտեղից: Նրանք օձին տարան անտառ և բաց թողեցին, իսկ շան ձագերին վերադարձրին իրենց մայրիկին: Անգամ ամենավտանգավոր և դաժան կենդանիները գիտեն, թե ինչ է համակեցությունն ու միասին ապրելը: Մարդիկ շատ հատկանիշներով են զիջում կենդանիներին, ինչը բոլորիս համար ամոթալի է: Նյութը հրապարակման պատրաստեց Hayinfo.net-ը

Նյութի աղբյուրը` http://armlur.ru/archives/15868
Категория: Համացանց New | Просмотров: 993 | Добавил: ----- | Рейтинг: 10.0/61
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։